Երեւանի քաղաքապետարանը մի շարք փոփոխություններ կձեռնարկի՝ գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար:
Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման:
Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը