08 03 2022

Արցախում խափանվել է գազամատակարարումը

Արցախում խափանվել է գազամատակարարումը

Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախգազ» ՓԲԸ-ից։

«Հարգելի գազասպառող բաժանորդներ «Արցախգազ» ՓԲԸ իրազեկում է, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է  մայրուղային բարձր ճնշման գազատարը։ 

Ընկերության աշխատակիցների կողմից արդեն սկսված է վերականգնողական աշխատանքները ՝ արագ և կարճ ժամկետներում գազամատակարարումը վերականգնելու  նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ