Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարական տալով քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությանը, նշեց, որ երկշաբաթյա ժամկետում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվաններ կառուցելու մրցույթ հայտարարեն։
«Տարածքն անբարեկարգ է, այդտեղ կարող են լինել լավ շատրվաններ․ էդտեղ ջրի խնդիր էլ չկա, քանի որ մետրոյի ջրերը գալիս ու թափվում են Գետառի մեջ»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետարանի Գովազդի վարչությանն էլ հանձնարարական տալով, քաղաքապետն ընդգծեց․ «Քաղաքում կան ժամացույցներ , որոնք չեն աշխտաում, կարծում եմ սիրուն չի և ճիշտ կլինի այդ ժամացույցները վերանորոգվեն ու աշխատեն։ Լավ է, որ քաղաքում ժամերն աշխատեն»,-ասաց քաղաքապետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը