04 03 2022

Ալեն Սիմոնյանի խորհրդականը՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ալեն Սիմոնյանի խորհրդականը՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Խորհրդարանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանին: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, կողմ է քվեարկել 69, դեմ` 1 պատգամավոր:

Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում, նախ՝ որպես պատգամավորի օգնական, ապա՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ հիմա  զբաղեցնում էր ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ