Արդեն 1.5 ժամից ավելի է, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորաններից մինչև Վայոց Ձորի մարզի Ելփինի վարչական տարածք մոտ 200 տրանսպորտային միջոցներ չեն կարողանում շարժվել, քանի որ ուժեղ բուքը իր սև գոծն է անում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհը սպասարկող ճանշինականները վաղ առավոտից հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում. ճանապարհը բացում են, սակայն բուքը վայրկյանների ընթացքում ճանապարհը փակում է ձյան շերտով։
Կայքի հայտնում է, որ մեծ թվով ավտոմեքենաների անվադողերն ամառային են, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց կողմից երթևեկը։ Խցանումն անցնում է մոտ 5 կմ-ը, ինչի պատճառով էլ ժողովրդին հայտնի «Երասխի կալցևոյից» մինչև Ելփին մոտ 20 կմ երթևեկությունըը դադարեցվել է։
Տեղի ճանշինականները մեծ թափով աշխատում են, որպեսզի ճանապարհը շուտ բացվի: Վայոց Ձորի մարզի Ելփինի տարածքում, քաղաքացիների անվտանգությունից ելնելով, ճանապարհը նույնպես փակվել է։
Ոստիկանությունը այս մասին հաղորդագրություն է տարածել, մասնավորապես նշելով․
Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և, հատկապես ոլորաններով երթևեկելիս, մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը