03 03 2022

Կարդացեք ձեր ծրագրում ինչ եք գրել, և տեսեք այն իրավիճակը, ինչին հանգեցրել եք․ պատգամավորը՝ իշխանականներին



«Կա խնդիր, բերում ենք լուծում, ինչքան ուժ ունեք մանրամասների մեջ եք մտնում, ասում եք՝        «վայ  մերժում ենք» «,- դիմելով խորհրդարանական մեծամասնությանն ասաց ասաց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Ինչի մեկը կա՞ մեր տնետեսական կամ  քաղաքական գործով զբաղվողներից, որ առաջանցիկ  գնաճը չի տեսնում։ Եվ կա՞ մեկը, որ չի տեսնում, որ պետություն այստեղ անելիք չունի։ 8 ամիս առաջ  ձևավորեցիք  տնտեսական հարցերով  հանձնաժողով ․ ես այդ հանձնաժողովում եմ և ես այդտեղ ծանրաբեռնվածություն չեմ տեսնում։   Կարդացեք ձեր ծրագրում ինչ եք գրել , և  տեսեք այն իրավիճակը,  ինչին հանգեցրել եք»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ