«Չգիտենք , թե ո՞վ է թելադրում դատարանին, որ դատը հետաձգում են կամ արդարացի որոշում չեն ուզում կայացնեն»,-նման կարծիք հայտնեց բնակիչը՝ անդրադառնալով Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղադրանքի մասին։
«Ո՞վ չգիտի Բերդում ինչ վիճակ էր մինչ Մանուչարյանի ղեկավար լինելը ու ինչ վիճակ է հիմա։ Մարդը, եթե աշխատող է պետք է թև ու թիկունք կանգնեն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը