04 06 2022

Ոստիկաններին ցուցում են տալիս ոչ թե իրենց ղեկավարները, այլ՝ դրսից․ Վարդևանյան



«Ոստիկանության մասին օրենքը շատ հստակ ասում է՝  ցանկացած արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանը պետք է ունենա տարբերանշան , հակառակ դեպքում,   ոստիկանի համազգեստ կրող անձը  կարող է լինել  լրիվ այլ կառույցից, ոստիկանության հետ կապ չունեցող, որը չի բացառվում։  Երեկվա միջադեպերի ժամանակ  շատ հստակ փաստարկվեց  այն, որ հաճախ ոստիկանների համար իրենց ղեկավարների  ցուցումները չեն գործում, այսինքն գործում են ցուցումներ  դսից»,-այս մասին ասաց Արամ Վարդևանյանը՝ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

  «Երեկվա ոստիկանների վարքագիծն ադրբեջանական մամուլի հրճվանքի առարկան էր․  նույնիսկ ասում են՝ մեր գործն են անում»,-ասաց Արամ Վարդևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ