«Չինաստանում Օլիմպիական խաղերին Հայաստանի պատվիրակություն չուղարկելը որևէ քաղաքական պատճառ կամ հիմք չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը` նշելով պատճառները. «Չուղարկելու պատճառն այն էր, որ շատ թանկ էր տոմսը»։
«Բյուջեով նախատեսել էինք 1100 եվրո, ստացվեց 3200 եվրո: Բացի դա, վերջին ինքնաթիռը, որ օլիմպիականներին տանելու էր Մոսկվայից Պեկին, իսկ դրանք չարտերային թռիչքներ էին, հունվարի 31-ին էր, ամսի 19-ին նոր հետ էր գալու, այսինքն՝ 20 օր, ով որ գնար, պետք է մնար Պեկինում, այլընտրանք չկար»,- ասաց Կարեն Գիլոյանը ։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը