22 02 2022

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության բաժիններում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Օմբուդսմենը նշել է, որ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված անձանց հետ:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մոտ 20 անդամի են բերման ենթարկել՝ այդ թվում աղջիկների, որոնք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին մասնակցելու նպատակով ադրբեջանցի պատգամավորների՝ Երեւան այցելելու դեմ բողոքի ակցիա են անցկացրել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։

Բերման ենթարկվածների փաստաբանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների փոխանցմամբ՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ, որի հետեւանքով բերման ենթարկված աղջիկների մեկը մարմնական վնասվածք է ստացել, շտապօգնության բժիշկներ են եկել Ոստիկանության Կենտրոնի բաժին։

Ոստիկանները բերման են ենթարկել նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին, որն այդ պահին իր աշխատանքային պարտականություններն է կատարել, նրա վրա նաեւ համապատասխան վկայական (բեյջ) է փակցված եղել

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ