18 02 2022

Մենք Հայաստանում ունենք շողուլից ընկած իշխանություն․ Լևոն Հայրյան



Մինչև Արցախ վերադառնալը մեզ փախստականի կարգավիճակ է պետք։ ԱԳՆ-ից մեզ ասել են, որ մեզ հետ հանդիպում են կազմակերպելու, բայց սպասելուց մեր աչքը ջուր է կտրել։ Բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը:

«Մենք ուզում ենք ԱԳՆ-ից իմանալ ո՞վ ենք՝ փախստական ենք, գաղթական ենք, հայաստանցի ենք, ամերիկացի ենք, մեզ որևէ մեկը չի ասում, թե մենք ով ենք։ Եթե մեր հարցի պատասխանը մեզ չբավարարի, մենք տալու են երկրորդ հարցը՝ այդ դեպքում ո՞վ եք դուք, եթե չեք կարողանում ճշտել, թե ով ենք մենք»։

Ավելին՝ տեսանյութով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ