Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը գրում է․
Ժամանակավոր կառավարության և ոստիկանության տխուր օրերը շարունակվում են:
ՀՀ ոստիկանությունը 07.11.2021թ.-ի թիվ 348 որոշմամբ դիմակ չկրելու համար 10000 ՀՀ դրամի չափով տուգանք էր նշանակել քաղաքացի Հայկազ Աբելյանի նկատմամբ, որը Իմ կազմած հայցադիմումով վիճարկվում էր ՀՀ վարչական դատարանում ՎԴ/13559/05/21 գործով:
Մինչև գործով միանշանակ հաղթանակի վճռի կայացումը` դատարան է ներկայացվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության 07.02.2022թ.-ի թիվ 8 որոշումը, որով անվավեր է ճանաչվել սույն գործի շրջանակներում վիճարկվող տուգանք նշանակելու մասին ՀՀ ոստիկանության 07.11.2021թ.-ի թիվ 348 որոշումը:
Այս հիմքով տուգանք նշանակելու մասին որոշումը վերացվել է, իսկ ՎԴ/13559/05/21 գործը` կարճվել, իսկ ոստիկանության վրա դրվել է Հայկազ Աբելյանին 4000 դրամ վճարելու պարտականություն որպես վճարված պետտուրքի փոխհատուցում:
Մի խոսքով` ոստիկանությունը հերթական անգամ պարտվեց, այս անգամ`ինքնակամ, իսկ քաղաքացու խախտված իրավունքը վերականգնվեց, նրա կողմից վճարված պետտուրքն էլ փոխհատուցվեց:
Շնորհակալություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը