Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական միջոցառում են անցկացրել Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուս խաղաղապահները բարերարների հետ մանկապարտեզի նիստերի դահլիճում 100-ից ավելի երեխաների նվիրեցին փափուկ և ուսումնական խաղալիքներ, ինչպես նաև գրենական պիտույքներ։
«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Ստեփանակերտի հինգերորդ մանկապարտեզում։ Մանկապարտեզ է հաճախում 117 երեխա։ Խաղաղապահ զորախումբը, բարեգործական կազմակերպությունների հետ բերել են խաղալիքներ, գրենական պիտույքներ՝ երեխաների տարբեր հմտությունների, կրթության զարգացման համար։ Շնորհակալություն ևս մեկ ակտիվ փոխգործակցության համար, որը արդյունքներ կտա ապագայում»,-ասել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։
2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները Արցախի Հանրապետության քաղաքներում, շրջաններում և հեռավոր գյուղերում, ինչպես նաև Բերձորի միջանցքում նախատեսում են իրականացնել ավելի քան 30 մարդասիրական գործողություններ բռնագաղթածների, կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։
«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր խաղաղապահներին, «Մերսի» բարեգործական կազմակերպությանը և մաղթել խաղաղություն, առողջություն, Աստծո օրհնությունը»,-ռուս խաղաղապահներին և բարերարներին դիմեց մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Աշվարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը