Հայաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ։Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Էլմար Սամեդովը
«Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային և ստորերկրյա ջրերի վայրերից, հետևաբար, ստանալ ԴՆԹ նմուշները այդ մնացորդները շատ դժվար է: Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ»,- նշել է Սամեդովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը