11 02 2022

Երեկվա ակցիայից հետո ԱՄՆ դեսպանը լուսանկար է հրապարակել՝ hաջակցություն ԵՄ դեսպանի

Երեկվա ակցիայից հետո ԱՄՆ դեսպանը լուսանկար է հրապարակել՝  hաջակցություն ԵՄ դեսպանի

Երեկ ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիայից հետո, այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքի իր էջում։

«Հպարտ ենք գործակցել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ», - վերնագրված է լուսանկարը, որում պատկերված են ԱՄՆ և ԵՄ դեսպաններ Լին Թրեյսին և Անդրեա Վիկտորինը։

Հիշեցնենք, երեկ, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության առջև, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բողոքի ակցիա, որին մասնակցում էին  հանրային ու քաղաքական գործիչները, ընդդիմադիր պատգամավորները , իրավական հանրույթի ներկայացուցիչները և այլն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ