2021թ.-ի դեկտեմբերի 16-ին Իմ քայլը խմբակցության անդամների մի մասը անվստահություն հայտնեց գործող քաղաքապետ Հայկ Մարությանին եւ այնուհետեւ պաշտոնանկ արեց նրան․ ավագանու այս որոշմանը լիովին դրական է վերաբերվել հարցված քաղաքացիների 3․9 տոկոսը, ավելի շուտ դրական են վերաբերվել 6․9 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 13․4 տոկոսը, ընդհանրապես բացասական 50․9 տոկոսը, դժվարացել է պատասխանել քաղաքացիների 25․0 տոկոսը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք անհրաժեշտ է անցկացնել Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, քաղաքացիները պատասխանել են՝
Միանշանակ այո-41․6 տոկոս
Ավելի շուտ այո-19․2 տոկոս
Ավելի շուտ ոչ-10․0 տոկոս
Միանշանակ ոչ-11․1 տոկոս
Դժվարանում եմ պատասխանել-18․1 տոկոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը