Քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ բետոնատար մեքենաներն աղտոտում են մայրաքաղաքի երթևեկելի հատվածները․ խնդրով պայմանավորված հրավիրվել է հանդիպում ՝ Երևան քաղաքում այդ ուղղությամբ տնտեսվարող 11 սուբյեկտների ղեկավարների հետ։
«Համաձայն իրենց տված բացատրության ավտոմատացված է իրենց մոտ ռեժիմը և յուրաքանչյուր բեռնման խորանարդ մետրը ֆիքսվում է։ Տված բացատրությունը նորմալ է , որ ոչ ոքի ձեռնտու չէ ավելորդ կորուստ տալ բետոնի ծավալի մեջ՝ ճանապարհին թափվելով։ Երկրորդը՝ ինչքան էլ փորձեն ավել բեռնեն, համակարգը թույլ չի տալիս։ Այնուամենայնիվ , քննարկման արդյունքում խոստովանել են բոլորը միաձայն, որ պրոբլեմն իրենց վարորդների մոտ է, մեքենան ոչ ճիշտ շահագործելու մեջ է պրոբլեմը»,-ասաց Կամո Արեյանը հատկանշելով, որ Երևան քաղաքում չի կիրառվում բեռներ փոխադրող մեքենաների կարգը, այն նախատեսված է միայն միջպետական մայրուղիների համար՝ տեղադրված կշեռքներով։
«Չէ՞ որ Երևանն էլ ունի՝ մարզերն իրար կապող տրանզիտ հատվածներ․ առաջարկել ենք ոչ միայն բետոնախառնիչների խնդրի մասով, լրջագույն խնդիր է մարզերից եկող բարձր բեռնվածության մեքենաները, որոնք ճզմում են տաքացած ասֆալտը» ,-ասաց Կամո Արեյանը։ Քաղաքապետն էլ հետաքրքրվեց, թե՝ օրինակ քաղաքն աղտոտող բեռնատարների վարորդների տուգանքը որքան է, ի պատասխան, Կամո Արեյանն ասաց՝ 30 հազար դրամ։
Քաղաքապետն էլ արձագանքեց, որ եթե 30 հազար դրամ տուգանքը սահմանվի 200 հազար դրամ, վարորդը կմտածի ոնց վարի, որպեսզի չախտոտի քաղաքը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը