09 02 2022

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը. Aravot.am

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ժ.18.54-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա. Բ. –ն, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը եւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արարատի մարզի վարչական տարածքում տեղակայված սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Եվ Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում այս դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 329 հոդվածի 1-ին մասով (Oտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետություն մուտքը, Հայաստանի Հանրապետությունում գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը տեղափոխումը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով):

Այս դեպքի առնչությամբ լրատվամիջոցին դեռ չի հաջողվել լրացուցիչ տեղեկություն ստանալ ԱԱԾ-ից:

 Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանն էլ Aravot.am-ին դեպքի առնչությամբ ասել է. «Տեղյակ չեմ, չեմ հասցրել բան անեմ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ