03 02 2022

Սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին․ ՄԻՊ

Սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց սպառողների մոտ ոչ պարենային ապրանքների գնման ժամանակ ծագող խնդիրների վերաբերյալ՝  հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի հետևանքով հաճախ խնդիրներ են ունենում գնված ապրանքների փոխարինման կամ վերադարձման հարցերում։

Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են տրվում Պաշտպանին հասցեագրվող դիմումներում և բողոքներում։ Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան իրավական ակտերի կարգավորումները։ Ուղեցույցն օգտակար կարող է լինել ինչպես սպառողների, այնպես էլ գործարարների համար։

Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմում գործող Գործարարության ոլոտում իրավունքների պաշտպանության բաժինը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ