ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ ՊԵԿ-ը սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարք։ Նրա խոսքով դասընթացն ունենալու է երկու փուլ՝ տեսական ու գործնական: Տեսական մասի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենալու յուրացնել մաքսային գործին առնչվող մասնագիտական գիտելիքներ․
«Դասընթացին մասնակցելու համար ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով: Կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են հայերենին»,-ասաց բանախոսը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը