Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։
Այս մասին լրատվամաիջոցներին հայտնել են ոստիկանությունից։
Նշենք, որ ակցիայի համար մեծ թվով ոստիկաններ էին բերվել Հանրապետության հրապարակ, նույնիսկ ակցիայի մասնակից վարորդների քանակին գերազանցող։
Հիշեցնենք, որ վարորդները ավտոերթ իրականացրին Հանրապետության հրապարակում, որից հետո մի քանիսը բերման ենթարկվեց, իսկ նրանց մեքենաներն էլ երթևեկելի գոտուց ավտոքարշակներով տեղափոխվեցին այլ վայր։
Նշենք, որ Հայաստանի ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը