Zham.am-ը գրում է․
Այսօր իշխանախան քարոզչամեքենան հարձակվել է Հայկ Մամիջանյանի վրա, թե ինչու է նա ԵԽԽՎ-ում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձևին դեմ է քվեարկել:
Բանը հասել է նրան, որ Արամ Զավենիչի գրպանային «վեցնոցներից» մեկը նույնիսկ Հայկին մեղադրեց, ոչ ավել, ոչ պակաս, թուրքամետության մեջ:
Դա նույնն էր, որ ասենք Գեբելսը իրենց հակառակորդներին մեղադրեր հակասեմիտիզմի մեջ:
Արամ Զավենիչը լռեց նույնիսկ այն դեպքում, երբ Շուշիում միզեցին իր եղբոր արձանի վրա: Լռեց, որովհետև «մեծ սպասումներ» ուներ Թուրքիայից, սահմանների բացումից, Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի» կյանքի կոչելուց: Եվ այս ամենից հետո նա իր «վեցնոցի» միջոցով ինչ-որ մեկին թուրքամե՞տ է անվանում: Ցինիզմն ու լկտիությունն էլ ի վերջո սահմաններ պիտի ունենա:
Սակայն սրանցից նամուս, բարոյականություն պահանջելը անիմաստ բան է:
Բայց մենք կուզենք անդրադառնալ մեկ այլ խնդրին:
Եթե դուք համարում էք, որ «խաղաղության դարաշրջան» եք բացում, եթե Թուրքիային համարում եք ձեր ապագա գործընկերը, ում հետ ուզում եք սահմաններ բացել և նույնիսկ այս տարի ակնկալում եք, որ դիվանագիտական հարաբերություններ եք հաստատելու: Այդ դեպքում ինչու՞ ձեր թուրք գործընկերները ԵԽԽՎ-ի այս վերջին բանաձևին Հայաստանի դեմ քվեարկեցին:
Դուք նրանց սիրելի գործընկերն եք Հայաստանում, ձեր նման «փողոցային» իշխանություն ունենալ Թուրքիայում նույնիսկ չէին կարող երազել: Այդ դեպքում, ինչու՞ այս ամենը հաշվի առնելով, նրանք ձեզ չաջակցեցին, որ դուք գոնե «երես» ունենայիք ներկայանալու համար հայ հանրության առջև:
Այս ամենի պատասխանը հայտնի է: Թուրքիան միշտ եղել է և կմնա Հայաստանի հակառակորդը և բոլոր հարթակներում պայքարելու է մեր երկրի դեմ, անկախ նրանից, թե ով է կառավարում Հայաստանը: Հենց դրա համար էլ նրա ներկայացուցիչները դեմ քվեարկեցին, քաջ գիտակցելով, որ նրանց այս քայլը չի վիրավորի իրենց հայաստանյան գործընկերներին: Վազգենի արձանի վրա միզելը չվիրավորեց, էլ ուր մնաց ԵԽԽՎ-ում այս քվեարկությունը վիրավորի:
Հայ ժողովուրդը այսօր ապրում է իր պատմության ամենախայտառակ ժամանակաշրջանը և տարիներ հետո, մենք պետք է ազգովի որոշենք, թե ինչպե՞ս ենք թոթափելու այս խայտառակությունը, որն տեսանելի դարձրեց աշխարհին, թե ովքե՞ր են իրականում հայերը և որն է մեր իրական դերն ու նշանակությունը արդի աշխարհում:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը