Մանուել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Գլոբալիստները և Զոմբիացումը, ամպայման կդիտեք տեսանյութը և կկարդաք մինչև վերջ։ Տարածիր և իրազեկիր հայ մարդուն։
Ինչպե՞ս են գլոբալիստները փորձում հասնել իրենց նպատակին:
Էս ամենը իրականացնելու համար գլոբալիստները աշխարհի տարբեր երկրներում իրենց ուզած ղեկավարներին են նշանակում:
Այդ ղեկավարները պարտադիր պետք է լինեն անգրագետ, անհայրենիք, աբիժնիկ, մի քիչ կամ շատ այլասերված, կյանքից հոգնած ու բոլորի վրա չարացած խամաճիկներ:
Ինչպես ասում է իտալացի հայտնի դատախազը. «Մաֆիոզները միշտ փորձում են հիմարներին ու անգրագետներին վերբովկա անել (հավաքագրել). ինչքան հիմար լինեն, էդքան լավ կենթարկվեն ու հրամաններ կկատարեն»:
Նույն կարգախոսով են շարժվում գլոբալիստները: Իրենց ընտրած մարդկանց մեծ մասը բարձրագույն կրթություն չունի: Ասենք մարդը հազիվ դպրոցը ավարտել է, ստադիոնում ջուր է վաճառում, մեկ էլ հոոոոպ, դառնում է Արտաքին գործերի նախարար՝ Իտալիայի օրինակը :
Ինչպե՞ս են զավթում երկրները:
Գլոբալիստները իրենց ձեռքն են վերցնում (փողով առնում են) երկրի լրատվականների մեծ մասը :
Պատկերացրեք՝ գալիս են Վանաձոր, մի լրագրողի են հանդիպում, ով իր օֆիսի հոսանքի փողը չի կարողանում տալ, և ասում են. «Քեզ տարին 100,000 դոլար կտանք, եթե տարին մի 300 հոդված գրեք բանակի դեմ, եկեղեցու դեմ, հերոսների դեմ …..» :
Էդ լրատվականների միջոցով կարողանում են ազդել բնակչության մեծ մասի վրա: Բոլոր լրատվականներով գրում են « մածունը սև է» , մի 5000 անգամ դա կրկնում են, մարդիկ սկսում են մտածել,որ « մածունը սև է»:
Նրանք, ովքեր տեսնում են, որ մածունը սև չէ, սկսում են վախենալ դրա մասին արտահայտվելուց, կամաց- կամաց կասկածի մեջ են ընկնում.« կարո՞ղ ա մենք չենք լավ տեսնում »: )))
Ինչպես սկզբում ասացի, գլոբալիստների հիմնական ու ամենակարևոր « հումքը» դա հիմար մարդն է:
Բացի լրատվականներից, իհարկե, երկրի ֆինանսական բոլոր հոսքերը , կենտրոնական բանկերը ու միջազգային «հզոր» կազմակերպությունները գլոբալիստների գործիքներից են:
Եվ, իհարկե, գլոբալիստների սիրած
գործիքներից են էսպես կոչված
ԳՈՒՆԱՎՈՐ, ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ : Շատ երկրներ են ամբողջությամբ զավթել և նշանակել իրենց մարդկանց ու այդ մարդկանց միջոցով ղեկավարել այդ երկրները :
Հյուսիսային Աֆրիկայի երկրները , Միջին Ասիա, Ուկրաինա , Վրաստան …. Հայաստան : Բոլոր երկրներում, որտեղ գունավոր հեղափոխություն են արել, մարդիկ 1000 անգամ ավելի վատ են սկսել ապրել:
Ինչպես հասկանալ , որ երկրի իշխանությունն են զավթել գլոբալիստները :
Բայց որպեսզի մարդկանց աչքերին «ԹՈԶ ՓՉԵՆ», վերացնում են գայիշնիկի 5000 դրամը կամ ժեկի 1000 դրամ կաշառքը:
Ու մեկ էլ տեսար ՊԱՊԻԿՅԱՆՆԵՐԸ, որ հեղափոխությունից առաջ իրենց մոտ եղած փողով հազիվ կարողանային Փարվանա ռեստորանում մի կտոր տորթ առնել ուտել, 2 տարի «անկաշառ, արդար» նախարար աշխատելուց հետո կարողանում է Փարվանայում 100-200 հազար դոլարանոց հարսանիք անել:
Կամ էլ աշխարհի հայերով փող են տալիս Համահայկական հիմնադրամին, էս «արդար» հեղափոխականները 1 միլիոն դոլար էդ հավաքած փողից ծախսում են էսպես կոչված «կանանց իրավունքների» համար: Էդպիսի հայի ճանաչու՞մ եք, որ Համահայկական հիմնադրամին փող փոխանցի , որպեսզի սորոսականները սեմինարներ ու կոնֆերանսներ անցկացնեն էդ փողով կանանց իրավունքների վերաբերյալ : Էդ մի միլիոն դոլարով կարող են օրինակ 100 տուն առնել Գյումրիում տնակներում ապրողների համար:
Կամ էլ եթե նախկինները իրենց գրպանից էին նախընտրական կաշառք բաժանում , «հպարտ, անկաշառ» հեղափոխականները միանգամից բյուջեից են մարդկանց կաշառք բաժանում :
Նույն Շիրակի մարզպետը , ով ընտրություններից առաջ հիշել էր, որ Գումրիում անապահով մարդիկ կան ու գրումրեցիներին 50,000-ական դրամներ էր բաժանում բյուջեից՝ բացատրելով,որ դա կաշառք չիզ, այլ «սոցիալական աջակցություն է»: Կաշառք վերցնելու և տալու ձևերն ու չափերն են փոխվում :
Սրանք հիմնական նշաններն են:
Խոսքերին մի հավատացեք, ձեր աչքերով ու ուղեղով նայեք ու ստուգեք՝ Նիկոլները եկած օրվանից գլոբալիստների ծրագիրը իրականացրե՞լ են, թե՞ ոչ:
Կամ վերցրեք 10 երկիր, որտեղ գլոբալիստները գունավոր հեղափոխություն են արել ու կտեսնեք, որ կետ առ կետ պրոտոկոլով իրականացրել են էս վերևում նշածները : Որպեսզի շատ հեռու չգնաք , նայեք մեր հարևան Վրաստանին կամ Ուկրաինային:
Ի՞նչ եք կարծում, նիկոլները Իջևանի գյուղերում նստած երազում էին. «Հեսա դառնամ վարչապետ, վերջապես կօրիկանացնեմ թմրանյութը, գեյերի շքերթ կկազմակերպեմ Երևանում, սեռական դաստիարակության ուսումնասիրություն կմտցնեմ դպրոցներում, հայոց լեզուն կհանեմ համալսարանից, եկեղեցու պատմությունը նույնպես…..»: Ի՞նչ եք կարծում, էս ամեն ինչը նիկոլի մանկական երազանքներն են: Իհարկե ոչ: Նիկոլները ոչ մի բան չեն որոշում , ինչ հրամայում են, դա էլ անում են:
Ու ասենք, որ նույն բաները, նույն քայլերը արվում են Վրաստանում, Ուկրաինայում և այլուր ….
Ինչու՞ են գլոբալիստները հայերի համար շատ-շատ վտանգավոր, որովհետև գլոբալիստները իրենց ոչ մաքուր գործերը անում են թուրքերի միջոցով .օրինակ՝ Իրաքում , Սիրիայում, Լիբիայում և այլուր :
Բացի դրանից՝ գլոբալիստները Մեծ Թուրանի գլխավոր հովանավորն են:
Այսինքն՝ գլոբալիստները և թուրքերը իրար հետ են գործում, նույն նավի մեջ են: Հենց այդ պատճառով է, որ Հայաստանում գտնվող բոլոր սորոսականները (գլոբալիստների զինվորները) առավոտից իրիկուն թուրքերին գովում են: Հենց այդ պատճառով են նիկոլը ու նիկոլները թուրքերին գովում ու իրենց շահերը պաշտպանում, որովհետև իրենց տերերը էդպես են հրամայել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը