Ադրբեջանական զինուժը այսօր՝ հունվարի 27-ին, կրակ է բացել Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին ահազանգում էին արցախցիները։
Տեղեկատվությունը հաստատել է Արցախի պաշտպանության բանակի լրատվական վարչությունը՝ հայտնելով, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել է հրադադարը։ Սուրեն Սարումյանը հայտնել է, որ տուժածներ չկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը