Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու գրաֆիկը: Այդ մասին, ինպես հայտնում է ТАСС-ը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։ «Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի եւ Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում: Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը»,- մասնավորապես նշել է Պեսկովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը