ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր, հրավիրված ասուլիսի ժամանակ, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է։ Հիմնավորելով խոսքը բանախոսն ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին շատ լավ է ճանաչում, և վստահ է, որ նա վախենում է։ Անգամ հայտարարությունները վախից է կատարում։ Նազարյանը նշեց՝ ինքը չի կարողանում հանրությանը, քաղաքական ուժերին և անգամ իր ընկերներին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է և օգնության կարիք ունի։
«Նա օգնության աղերսով դիմում է մեզ, որ իրեն փրկենք, իսկ մենք թմբիրի մեջ նստած ինչ-որ բաներ ենք քննարկում, էս մարդը աղերսով ասում է ինձ պոկեք էստեղից, ես չեմ կարողանում »,-ասաց Գեղամ Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը