25 01 2022

Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով

Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով

2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 8.9 մլրդ դրամի հարկ (30.12.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է 53.3%-ով: Եթե 2020 թվականին ՀՀ Հարկային ծառայության կողմից հրապարակված  ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ամերիաբանկը 23-րդ տեղում էր, ապա 2021 թվականին  Բանկը առաջընթաց է գրանցել միանգամից 6 կետով` զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ