Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել։ Նրանք պահանջում են, որպեսզի ակցիայի վայր գան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Արարատի մարզպետը, տեղեկացնում է shamshyan.com:
Ըստ կայքի՝ գյուղացիներն ասել են, որ ստիպված են դիմում այս միջոցին, քանի որ դժգոհ են տրանսպորտից։ Նախկինում այստեղ գործել է 2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ 44 երթուղին, որն այլևս չի գործում, ինչի արդյունքում Մարմարաշենի և այլ գյուղերի բնակիչներ հայտնվել են խնդրի առաջ։ Հիմա նրանք պահանջում են, որ վերականգնվի թիվ 44 երթուղին։
Այս պահին ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները, որոնք գյուղացիներին համոզում են, որպեսզի ճանապարհը բացեն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը