Ցուցարարները բացել են Մարմարաշենի ճանապարհը, մոտ երեք ժամ Արարատի մարզի միջպետական ճանապարհից դեպի Մասիսի գյուղեր` Արեւաբույր, Ջրահովիտ և Նորկյուրին տանող ճանապարհին առավոտից երթեւեկությունը կաթվածահար էին արել գյուղացիները։ Ավելի վաղ գրել էինք որ մեծաթիվ մարդիկ մեքենաներով Ճանապարհ փակելով խաթարել են Մասիսի համայնքներում մեքենաների ազատ տեղաշարժը` Մարմարաշենի հին երթուղային տրանսպորտը գծից հանելու և Երեւանի հետ նշված գյուղերի ուղիղ կապը խզելու պատճառով։
Նրանք պահանջում էին վարչապետի ներկայությունը կա հենց այսօրվանից վերականգնել Մասիսի նախկին երթուղային գիծն ու տշփոխադրամիջոց և նորմալ չվացուցակ։
Խոշորացված համայնքում երրորդ անգամ կազմակերպած ակցիան դադարեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ակցիայի վայր գալուց հետո։ Խոշորացված համայնքի ղեկավարը իր վրա վերցրեց պատասխանատվությունը եւ խոստացավ խնդրին ժամանակավոր լուծում տալ` համայնքապետարանի միջոցների հաշվին, մինչեւ որ իր կողմից ձեռնարկված քայլերն ըստ համայնքապետի` արդյունք կտան։ Նա հայտնեց որ ՏԻՄ խոշորացված համայնքի ընտրություններից հետո դիմել է Կառավարությանը հենց նույն խնդրով ու պահանջել է սեղմ ժամկետներում լուծումներ գտնել` երթուղային գիծ ապահովելու համար, խոստացվել է լուծել։ Իսկ մինչ այդ Դավիթ Համբարձումյանը փաստորեն հենց մարտից երեք երթուղային տաքսի դուրս կբերի գիծ` համայքնատերանի միջոցների հաշվին։
Yerevan.Today-ի հետ զրույցում Դավիթ Համբարձումյանը վերահաստատեց իր խոստումը` հայտնելով, որ մի քանի ամսով ժամանակավոր լուծում կտրվի հարցին, մինչև որ պետությունն իր ռեսուրսներով կկարողանա խնդրին հիմնավոր լուծում տալ։
«Հենց վաղը նախատեսում եմ Մասիսի համայնքապետարանի շենքում հանդիպում կազմակերպել շահագրգիռ ընկերությունների հետ` տեխնիկական հարցերը քննարկելու համար, հուսով եմ, որ օպտիմալ կկարգավվի հարցը ու եմ իմ համայնքի բնակիչները դժգոհ չեն մնա»,- ասաց Դավիթ Համբարձումյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը