«Այո, նման բացասական փորձ կա, որ մեր շուկայում վերջերս հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, հաջորդեց հեղուկ գազի էական թանկացում։ Սա ունի մի քանի գործոններ։ Առաջին. ցավոք սրտի, Հայաստանը գազ չունի, ամբողջ ծավալով ներկրում է ներքին սպառման համար, այդ շուկաներում կա որոշակի թանկացում: Այստեղ մենք ականատեսն ենք լինում, վստահաբար, հեղուկ գազի նոր գնաճի։ Երկրորդ՝ փաստենք, որ Հայաստանի շուկան օբյեկտիվորեն փոքր է, ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել: Այն, որ ներկրող ընկերությունների անուններ է փոխվում, չի նշանակում, որ մրցակցությունը դրանից ավտոմատ կերպով մեծանում է: Փոքր շուկան և բարձր մենաշնորհացման աստիճանը ևս ազդում է գնի վրա»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանելով հեղուկ գազի դեֆիցիտի մասին հարցերին:
Բանախոսը հատկանշեց նաև՝ երրորդ գործոնի մասին, ըստ նրա, երրորդ գործոնը բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունն է, որի վերլուծությունները, ուսումնասիրությունները երբեմն փաստաբանի գրած հիմնավորման տպավորություն են թողնում:
«Առնվազն այսօր «Գազպրոմի» կողմից ներկայացված հայտ կա, ըստ որի՝ ապրիլի 1-ից ԱԳԼՃԿ-ների համար, այսպես ասաց սեղմված գազի վաճառքի կետերի համար, հեղուկ գազն առնվազն 8-8,5 տոկոսով թանկանալու է: Կարծում եմ՝ առնվազն այդքան կամ ավելի կբարձրանա բնական գազի սակագինը ԱԳԼՃԿ-ների համար, որն էլ բերելու է վերջնական սպառողի համար սեղմված գազի թանկացման»,- ասաց բանախոսը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը