20 01 2022

Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը ՄԻՊ աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում

Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը ՄԻՊ աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո իր հաստիքին վերադառնալու հարցով։

ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ 2013 թվականից աշխատում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող մանկապարտեզում որպես դաստիարակի օգնական: Երկրորդ, այնուհետև՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան կապակցությամբ 2017 թվականի մարտ ամսից գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Դրանով պայմանավորված՝ իր փոխարեն մանկապարտեզում աշխատանքի է ընդունվել այլ անձ: Աշխատանքի վերադառնալու նպատակով 2021 թվականին գրավոր դիմել է մանկապարտեզի տնօրենին, դիմումին ի պատասխան՝ մանկապարտեզից տեղեկացրել են, մանկապարտեզում դաստիարակի օգնականի ազատ հաստիք չկա: 

Բարձրացված հարցով գրություններ են ուղարկվել համապատասխան մարմիններ։ Գործի քննարկման արդյունքում քաղաքացին վերադարձել է իր աշխատանքին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ