«Մասնակցելո՞ւ է Մամիկոն Ասլանյանն առաջին նիստին»,- պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց արդարադատության նախարարից․ պատգամավորը նախարարից հետաքրքրվեց նաև , թե՝ ո՞վ է ապահովելու Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը ավագանու առաջին նիստին։
Ի պատասխան նախարար Անդրեասյանն ասաց․
«Եթե որևէ կալանավորի թույլ տանք որևէ համայնքային ընտրության նպատակով բացակայի քրեակատարողական հիմնարկից , անթույլատրելի է» ։
«Այսինքն Դուք գտնում եք, որ եթե օրենսդրությունը չի նախատեսում, ապա կարելի է ոտնահարել մարդու սահմանադրական իրավո՞ւնքը , թե՞ պետք է մտածել՝ լրացնելու այդ բացը»,-արձագանքեց Արմենուհի Կյուրեղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը