«Դուք հրապարակում եք թվեր, որ մեկ ու կես միլիոնից ավել մարդ է պատվաստվել Հայաստանում ու չեք ասում Հայաստանում փաստացի քանի՞ մարդ է ապրում, այդ թվերն էլ անհասկանալի են․ Դուք նկատի ունեք ՀՀ քաղաքացիների՞ն, թե՞ իրանցիներին ու չինացիներին, որոնք պատվաստվել են Հայաստանում։ Դուք ասում եք հունվարի 22-ից ռեստորաններ կգնան միայն նրանք, ովքեր պատվաստվել են, Դուք միաժամանակ նշում եք, որ այդ ժամանակահատվածում և հետո՝ շատ մարդիկ տրանսպորտում իրար գրկած պետք է երթևեկեն, այսինքն՝ Դուք ոչ թե պայքարում եք համավարակի դեմ, այլ ուզում եք հնարավորին չափ շատ մարդու պատվաստել»,-Աժ ամբիոնից դիմելով Առողջապահության նախարարին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը