Վարման կարգով հնչեցրած իր խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց նախարարի խոստումը՝ կրկին հարցադրելով․«Պարոն Քերոբյան, ինչո՞ւ չեք տալիս հրաժարական, թե՞ Ձեր խոստումը մնացել է օրինակ՝ տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ, ըստ Ձեր տրամաբանության՝ խցանման մեջ»։
Հարցին ի պատասխան Քերոբյանն արձագանքեց․ « Ձայնագրությունը կիսատ է և, եթե բարի լինեք ամբողջությամբ միացնել այն , բոլորի համար պարզ կլինի, որ դա կատակով արված արտահայտություն է»,-արդարացավ նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը