«ՍԴ որոշման մեջ ոչ մի հիշատակում չկա բարերարի, հարևանի, բարեկամի մասին։ Չկա հիշատակում պետության մասին։ ՍԴ որոշման մեջ բառացի գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ ՊՇՌ թետսերի ծախսերը 15 հազարից մինչև 40 հազար դրամ կարող է լինել և հենց այդ կոնտեքստում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եթե այս իշխանությունը չի ուզում ընկալել, դրա հետևանքները նրանք կրելու են՝ այս կամ այլ ձևով։ Մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ինքնին պետք է հետևանք առաջացնի»,-լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը
Արամ Վարդևանյանը խորհուրդ է տալիս գործատուների հետ հարցը դնել կառավարության առջև։ ՍԴ-ն, սակայն որոշել է, որ աշխատողի հաշվին վճարման պարտականությունը հակասահմանադրական է, ՍԴ-ն ոչինչ չի ասել գործատուի մասին։ Նրանց վրա պարտականություն դնելու մասին խոսք չկա, սակայն պետության վրա կա պարտավորություն։
«Այս իշխանությունները համարում են, որ ՍԴ-ում հաղթանակներ են տանում։ Հաղթանակն ընդդեմ ու՞մ, ընդդեմ ժողովրդի՞։ Լուրջ, դուք ժողովրդին հաղթող իշխանությո՞ւն եք, երբ դուք եք ժողովրդին ծառայողները և պարտավոր եք ծառայել։ Այս ընկալման համար շատ կարևոր կլինի մի քանի գործերով իրավական պրոցեսների իրացում»,-նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը