Արցախի պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։
Ստեփանակերտ-Շոշ-Մարտունի միջշրջանային ճանապարհի Շոշ գյուղի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջհամայնքային մյուս ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է և տեղում է ձյուն:
Բոլոր ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:
Սարավան-«Զանգեր» հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը