14 01 2022

Նիկոլը մուռ է հանում այն մարդկանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական քառակուսի կաղապարի մեջ․ Դավիթ Սահակյանց



«Նիկոլը մուռ է հանում այն մարդկանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական քառակուսի կաղապարի մեջ , իր համար հիմա Ռազմիկ Դավոյան չկա , հուղարկավորման հանձնախումբ է ստեղծել , բայց եթե պանթեոնի հարց են բարձրացնում, այդ հարցում  կհամարի, որ ինքը պարտվում է  նույնիսկ մահացած Ռազմիկ Դավոյան մեծությանը։ Դա  իր միակ վրեժի տարբերակն է»,-այս մասին ասաց ռեժիսոր Դավիթ Սահակյանցը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ մտավորական Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողությանը իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չի գտնվել։ Հատկանշական է, որ Ռազմիկ Դավոյանն այն բացառիկ մտավորականներից էր, ով  համարձակորեն  քննադատել է Նիկոլ Փաշինյանին և այս իշխանություններին։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ