13 01 2022

Կենսաթոշակների 8,6 տոկոսով ինդեքսավորումը կձևակերպվի 2022 թվականի հունվարի 1-ից. Մատվիենկո

Կենսաթոշակների 8,6 տոկոսով ինդեքսավորումը կձևակերպվի 2022 թվականի հունվարի 1-ից. Մատվիենկո

Կենսաթոշակների 8,6 տոկոսով ինդեքսավորումը կձևակերպվի 2022 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն. փոխանցում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է ամենամոտ ժամանակներս կենսաթոշակներն ինդեքսավորել՝ գնաճի մակարդակից բարձր՝ 8,6 տոկոսով: Երկրի ղեկավարը նշել է, որ նախկինում կառավարության ընդունած որոշումները բավարար չեն, դրանք թույլ չեն տալիս փոխհատուցել գների աճի պատճառով ավելացած թոշակառուների ծախսերը:

Նախնական տվյալներով ՝ գնաճը 2021 թվականի արդյունքներով երկրում կազմել է մոտ 8,4 տոկոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ