11 11 2023

Մատվիենկոյի հանձնարարականով՝ ՌԴ-ն 50 հազար ռուսական դասագիրք է ուղարկել Հայաստանի դպրոցներ

Մատվիենկոյի հանձնարարականով՝ ՌԴ-ն 50 հազար ռուսական դասագիրք է ուղարկել Հայաստանի դպրոցներ

Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը Հայաստանի դպրոցներին ավելի քան 53 հազար գիրք է նվիրել։ Տեղեկանում են Երևանում Ռուսական տան Ֆեյսբուքյան էջից:

«ՌԴ ԱԺ նախագահ Վ.Ի. Մատվիենկոյի հանձնարարականով՝ հայկական դպրոցների համար ռուսերեն ուսուցմամբ ուսումնական գրականության խոշոր խմբաքանակ է գնվել և ուղարկվել Հայաստան։ Նոր ժամանակակից դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, այդ թվում՝ ռուսաց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, հանրահաշվի, երկրաչափության, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, շրջակա աշխարհի վերաբերյալ, արդեն երկուշաբթի կառաքվեն դպրոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ