Ղազախստան հայկական խաղաղապահ զորախումբ ուղարկելու՝ իշխանության որոշմանը հանրությունը բուռն արձագանքեց։ Yerevan.Today-ի նկարահանող խումբը հարցում է անցկացրել մայրաքաղաքի փողոցներում ՝ ի մի բերելով քաղաքացիների կարծիքները։
«Հիմա մեր երկիրն ավելի ծանր վիճակում է, այդ զորքի կարիքն ավելի շատ մենք ունենք»։
«Եթե կար այդ որոշումն ավելի լավ էր մեր երկիրը պաշտպանեին, որպեսզի չպարտվեինք ու այդքան զոհեր չունենայինք»։
«Չենք կարողանում մեր սահմանները պահել, ինչ մնաց ուրիշներին օգնենք»։
«Զորախումբ ուղարկելը ճիշտ որոշում էր, եթե չկանխվի այդ անկարգությունները, նույնը կարող է մեր մոտ կրկնվել․ թող 2008 թ․ մարտի 1-ին էլ Հայաստանի իշխանությունները դիմեին ՀԱՊԿ-ի կամ որևէ կառույցի օգնությանը, որպեսզի զանգվածային անկարգություններ չլինեին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը