06 01 2022

Խաչի այս տարվա կնքահայրն էր Դավիթ Ամալյանը

Խաչի այս տարվա կնքահայրն էր  Դավիթ Ամալյանը

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայրապետական պատարագ է մատուցել։

Սուրբ պատարագին որպես առընթերականեր սպասավորել են Մայր Աթոռի լուսարարապետ և վանական խորհրդի ատենապետ գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Պատարագի ավարտին կատարվել է Ջրօրհնեք, որի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը խաչով և սրբալույս մյուռոնով օրհնել է ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն էր հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։

 Աղոթենք, որ մեր հայրենիքը դառնա մսուր աստվածային ներկայության. Հայրապետական  Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ...

Խաչի այս տարվա կնքահայր, հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ պատարագի ժամանակ - Sputnik Արմենիա

 

Սուրբծննդյան պատարագը Երևանի եկեղեցիներում՝ լուսանկարներով - 06.01.2022,  Sputnik Արմենիա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ