18 04 2023

Շակալների հա՛մ քանակը, հա՛մ համախմբման որակը, ցավոք, բարձր է․ Դավիթ Ամալյան



 

«Մի անգամ Հախվերդյան Ռուբիկի հետ խոսում էի, ասացի էս վատ մշակույթը, որ տարածվում է, եկեք միանանք, միասնական մի բան անենք։ Ասաց՝ «կենդանիների աշխարհում» նայել ե՞ս, տեսել ե՞ս առյուծները միասնական լինեն։ Ասացի՝ չէ։ Ասաց իսկ շակալները միասնական են։ Ցավոք, սա մեր հասարակության մեջ դաժան իասնականություն է։ Շակալների հա՛մ քանակը, հա՛մ համախմբման որակը, ցավոք, բարձր է։ Էս դեպքում մենք դատապարտված ենք անհատների միասնականության հասնելու, որովհետև այլ ելք չունենք»,- գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։

«Մենք տեսանք, թե այս իշխանությունը գալուց հետո ումից սկսեց պատիժները։ Իրենց մոտ տղայական մոտեցման պակակաս կա, իրենք էս տեսակից չունեն իրենց մեջ։ Սա աբիժնիկություն է, բառացիորեն: Ուղղակի իրենք փողոց դուրս չեն եկել ու չգիտեն էդ բառը ինչ է նշանակում»,- ասաց Դավիթ Ամալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ