06 01 2022

Ռուսական զորքերը մաքրում են Ղազախստանն ահաբեկիչներից. ՀԱՊԿ

Ռուսական զորքերը մաքրում են Ղազախստանն ահաբեկիչներից. ՀԱՊԿ

Ղազախստան ուղարկված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական ուժերի առաջավոր ստորաբաժանումները սկսել են իրենց առջեւ դրված խնդիրները կատարել երկրում, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Ըստ տեղեկությունների՝ ռուսական օդադեսանտային զորքերը մտել են Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում, իսկ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները զորքերը տեղափոխում են հանրապետություն։

Ղազախստանում ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի հիմնական խնդիրները լինելու են պետական ​​և ռազմական օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը իրավիճակի կայունացման գործում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ