06 01 2022

Մի՛ քանդեք պետությունը. Կադիրովը ղազախ ժողովրդին կոչ է արել չտրվել սադրիչների ազդեցությանը

Մի՛ քանդեք պետությունը. Կադիրովը ղազախ ժողովրդին կոչ է արել չտրվել սադրիչների ազդեցությանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը, չտրվել սադրիչների ազդեցությանը և Ղազախստանի իրադարձությունները համեմատել է Չեչնիայում ռազմական գործողությունների մեկնարկի սցենարի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գազի գնի պատճառով մարդիկ դուրս են եկել փողոց՝ քանդում են, սպանում են։ Ինչո՞ւ ավերել: Ինչո՞ւ լինել ագրեսիվ, ծեծել ոստիկաններին: Նրանք հանցագործություններ են կատարում և դրա համար հետագայում կպատժվեն»,- ասել է Կադիրովը։

Նա նաև կանգ առնելու կոչ է արել նրանց, ովքեր «կանգնած են այս բողոքի ակցիաների գլխին», քանի որ պետությունն ընդունել է կառավարության հրաժարականը և նվազեցրել գազի գինը։

«Պատերազմը երբեք լավ բանի չի տանում, պատերազմը կործանում է, ոչնչացնում և սպանում է... Ես խնդրում եմ նրանց, ովքեր կանգնած են այս բողոքի ակցիաների գլխին, կա՛նգ առեք»,- ասել է Կադիրովը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ