05 01 2022

Ծխախոտը պետք է տակից վաճառեն․ Փաշինյան



Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում հակածխախոտային օրենսդրությունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյաննն էլ ասաց, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է, գերակշռող մասը տղամարդիկ են՝ 51 տոկոս:

Հունվարի 1-ից  արգելվում է հրապարակային ցուցադրել ծխախոտները վաճառասրահներւմ ու հանրային սննդի կետերում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների:

Նախարարն ասաց, թե սա կնպաստի, որ երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը նվազի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է:

«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներրին կոչ եմ անում տներում էլ  արգելել ծխախոտի օգտագործումը»,-նշեց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ