« Հետևում էի երկրորդ նախագահի ասուլիսին․ բոլոր այն բզբզոցները, մանիպուլյացիաները, որ իբր երկրորդ ու երրորդ նախագահների միջև կա քաղաքական տարաձայնություններ , անհիմն են և ես կրկնեմ ևս մեկ անգամ արձանագրեցի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից տրվող գնահատականների վերաբերյալ մենք ունենք գրեթե 95-96 տոկոսանոց համընկնում։ Սա բարձր ցուցանիշ է, վկայում է որ քաղաքական ընդդիմադիր դաշտում կա ներուժ, որը հնարավոր է պոտենցել։ Երկրորդ՝ արձանագրեցի Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, որ եթե լինեն քաղաքական ուժեր, դերակատարներ, որոնք իրենից կամ իրենցից լավ կարող են իշխանափոխություն կազմակերպել, պատրաստ է աջակցել, սա նույնպես կարևրոր էր ։ Կարևոր է, որպեսզի մենք դուրս գանք անձերի քաղաքականությունից և վերադառնանք սուվերենության վերականգնման քաղաքականություն»,-այսմասին ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը