23 12 2021

Սոցապ նախարարը պետք է գա, որովհետև ինքն է էս ամեն ինչը սարքել, որ ժողովուրդին իրար դեմ հանեն․ փարաքարցի



Գրիգորյան Վոլոդյան կրել է, և նա պետք է լինի համայնքապետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նշում էր ճանապարհ փակած փարաքարցիներից մեկը։

«Նարեկը սոցապ նախարարի ընկերն է, դրա համար էլ ստիպում է, որ համայնքապետ իր ընկերը լինի, բայց ստիպելով չի, մեր ձայները թող չգողանան։ Փաշինյանն էս ժողովրդի շնորհքով է եղել վարչապետ, նենց որ էսօր էլ ղեկավար լինելու է Վոլոդյա Գրիգորյանը։ Մենք ամեն քայլի էլ գնալու ենք, վարչապետին էլ տեղյակ պահեք, Պապիկյանին էլ, բոլորին էլ տեղյակ պահեք»։

Հիշեցնենք, Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին և նրա թիմակիցներին թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ