04 11 2022

Պաշտոնյան էլ պետք է վարձատրվի. Սոցապ նախարար



Հաշվի առնելով երկրում առկա հարկային ավել հավաքումները, որոշում կայացվեց թոշակի բարձրացման առաջին փուլը բերել առաջ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Հայտարարել էինք, որ 6000-ով ենք բարձրացնելու, առաջին 3000 դրամ բարձրացումն իրականացրեցինք սեպտեմբեր ամսին, որը հնարավորություն է տալիս որոշակիորեն բարձրացնելու գնողունակությունը, որոշակի սոցիալական խնդիրներ լուծել: Դրան զուգահեռ նաև մենք հուլիսից ներդրեցինք անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուների, նպաստառուների հետվճարի համակարգը, որը ենթադրում է մինչև 5000 դրամ վերադարձ»:

Ամբողջականը՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ