21 12 2021

Սպիտակի ոլորաններում 200-ից ավելի ավտոմեքենաներ ձնաբքի պատճառով չեն կարողանում շարժվել. shamshyan.com

Սպիտակի ոլորաններում 200-ից ավելի ավտոմեքենաներ ձնաբքի պատճառով չեն կարողանում շարժվել. shamshyan.com

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղացած ձյան բքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում երթևեկել։ 

Ճանապարհի նման վիճակի համար մեղավոր են ոչ միայն նշված հատվածը սպասարկող ճանշինի ղեկավար կազմը, այլ նաև վարորդները, որոնց անվադողերը ամառային են, մինչդեռ քանի օր է, արտակարգ իրավիճակների նախարարության ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի անցնեն ձմեռային անվադողերի։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ