08 02 2020

Ձնաբքի պատճառով ավելի քան 150 մեքենա մնացել է ճանապարհին․ Shamshyan.com

Ձնաբքի պատճառով ավելի քան 150 մեքենա մնացել է ճանապարհին․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սիսիանի վարչական տարածքում գտնվող Սառնակունք գյուղի վարչական տարածքում։

Ահազանգողներն ասում էին. «Մի ժամից ավելի է, սպասում ենք, որ «Սիսիանի Բուատ» ընկերությունը ճանապարհը բացի, սակայն մինչև այս պահը ճանշինի ոչ մի աշխատող չկա, միայն ճանապարհային ոստիկաններն են, ովքեր մեր նման սառած սպասում են «Սիսիանի Բուատին» : Ուժեղ բուք է, ու եթե կարճ ժամանակում խնդիրը չկարգավորվի, գիշերը ճանապարհը կփակվի ու սաղս կգիշերենք այստեղ»: Ահազանգողներն ասում էին նաև, որ 150-ից ավելի ավտոմեքենաներ կանգնած են: «Մի քանի անգամ զանգել ենք «Սիսիանի Բուատ ընկերությունը», սակայն որ մի օգուտ: Հիմա էլ զանգահարում ենք, կամ չեն պատասխանում, կամ էլ՝ մեր հեռախոսահամարները «սև ցուցակ» են գցել»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ